Անթերի մակերեսները ներդաշնակ համադրվում են բարձրակարգ նյութերի և առողջարար տեխնոլոգիաների հետ՝ երբևէ ստեղծված ամենաանաղմուկ «Range Rover»-ը դարձնելով հանգստության ապաստարան։

Բարձրացե՛ք ավելի զառիվեր տեղանքներ և հաղթահարե՛ք ավելի մեծ խորություններ,4 քան նույն դասի որևէ այլ էլեկտրական շքեղ ամենագնացով։5
«Range Rover Electric»-ը հիմնված է նորարարության վրա՝ ապահովված ավելի շատ արտոնագրերով, քան «Range Rover»-ի որևէ նախորդ մոդել։ Նոր տեխնոլոգիաները գործում են ներդաշնակ կերպով՝ ապահովելով առավել բարձր արդյունավետությամբ կատարելագործված և հմուտ վարում։
Շշուկի պես լուռ EV նրբագեղությունը բնական կերպով համապատասխանում է բնօրինակ շքեղ ամենագնացին։ Տեսեք, թե ինչպես է Range Rover Electric-ը նախագծված հարմարավետության, վերահսկելիության և հնարավորությունների համար։
Մեր ամենանշանավոր մոդելներն այժմ հասանելի են ամբողջությամբ էլեկտրական շարժիչային համակարգով։ Նրբագեղություն, վարպետություն և անհատականացում՝ զրոյական արտանետումներով արտանետման խողովակից։


*Ներկայացված թվերը հանդիսանում են պաշտոնական արտադրողի փորձարկումների արդյունք՝ համաձայն ԵՄ օրենսդրության՝ կատարված լրիվ լիցքավորված մարտկոցով։ Ներկայացվում է միայն համեմատության նպատակով։ Իրական գործարկման մեջ թվերը կարող են տարբերվել։ CO2-ի, վառելիքի տնտեսման, էներգիայի սպառման և հեռավորության միջակայքի ցուցանիշերը կարող են տարբերվել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անվի տեղադրումը, տեղադրված աքսեսուարները, իրական երթուղին և մարտկոցի վիճակը։ Հեռավորության միջակայքի ցուցանիշերը հիմնված են ստանդարտացված երթուղում սերիական արտադրության մեքենայի վրա։
**«Pivi Pro»-ի առանձնահատկությունները, տարբերակները և դրանց հասանելիությունը կախված են շուկայից․ տեղական շուկայում հասանելիության և ամբողջական պայմաններին ծանոթանալու համար դիմե՛ք ձեզ սպասարկող ներկայացուցչին։ Որոշ առանձնահատկություններ պահանջում են որոշակի sim քարտ՝ տվյալների համապատասխան պայմանագրով, որը կպահանջի հետագա բաժանորդագրություն ձեզ սպասարկող ներկայացուցչի առաջարկած նախնական ժամկետից հետո։ Բջջային ցանցի միացումը չի կարող երաշխավորվել բոլոր վայրերում:
***Լիցքավորման ժամանակը տարբեր կլինի՝ կախված բազմաթիվ գործոններից՝ առանց սահմանափակվելու ներառելով տարիքը, վիճակը, ջերմաստիճանը և մարտկոցի առկա լիցքավորումը, օգտագործվող սարքավորումները և լիցքավորման տևողությունը։
****Լրացուցիչ առանձնահատկությունները և աքսեսուարները հասանելի են հավելյալ վճարով։ Առկայությունը կարող է տարբերվել՝ կախված ավտոմեքենայի բնութագրերից (մոդելից և շարժիչի մեխանիզմից), ինչպես նաև հարմարեցվելու նպատակով կարող է պահանջվել այլ առանձնահատկությունների ավելացում։ Լրացուցիչ մանրամասների համար դիմե՛ք ձեր տեղական մանրածախ ներկայացուցչին կամ կարգավորե՛ք ձեր մեքենան առցանց։
1Ցուցումների համաձայն օգտագործման դեպքում։ SARS-CoV-2-ը վարակի անունն է, որը դասվում է կորոնավիրուսների շարքին։ Covid-19-ը վարակի առաջացրած հիվանդության անունն է։ «Texcell»-ի 2020 թ․ հետազոտություն, որն իրականացվել է «Panasonic»-ի համար և որի արդյունքները տրամադրվել են «Panasonic»-ի կողմից։
2Հասանելի է միայն որոշ շուկաներում։
3«Range Rover Electric»-ի մարտկոցի ութ տարվա կամ, եթե ավելի վաղ լրանա, 160 000 կմ վազքի երաշխիք։ Կիրառվում են դրույթներ և պայմաններ։ Կիրառվում են երաշխիքային բացառություններ։ Ձեր մեքենայի երաշխիքների, այդ թվում՝ բացառությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս սեփականատիրոջ ձեռնարկը։
4Ջուրն ընկղմվելուց առաջ մի՛շտ ստուգեք երթուղին և ելքը։
517.09.2025թ.-ի դրությամբ մոտ դասի մրցակիցների հետ համեմատելիս։
6Ամբողջական 850 Նմ հասանելի է միայն Dynamic Launch և արտաճանապարհային վարման ռեժիմներում։
Վարորդները պետք է օգտագործեն մեքենայի հիմնական ներառված առանձնահատկությունները միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է։ Վարորդները պետք է ապահովեն մեքենայի բացարձակ վերահսկողության մշտական պահպանումը։