Range Rover SV-ն առաջարկում է ավելի լայն ընտրություն, կատարելագործված վարպետություն և շոշափելի բարելավումներ նրանց համար, ովքեր փնտրում են իրական տարբերություն: Սա շքեղություն է, որը ոչ միայն կարելի է տեսնել, այլև շոշափել:

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՎԱԾ ԷԼԵԳԱՆՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

ԴԻԶԱՅՆ

Հիացե՛ք պերճաշուք, ավելորդություններից զերծ արտաքինով` առջևի բացառիկ վանդակացանցով և թափարգելով, որոնց լրացնում են կոնտրաստային «Range Rover» մակագրությունը և «SV»-ի եզակի կերամիկական շրջանաձև նշանը։

RANGE ROVER SV BLACK

Օրիգինալ շքեղ ամենագնաց։ Մուգ սև։

ԶԳԱՑԵ՛Ք ՁԱՅՆԸ

Աննախադեպ «Body and Soul Seat (BASS)» համակարգի էվոլյուցիան։ Նստատեղի և հատակի սենսորային թրթիռները ներդաշնակվում են բարձրախոսների հետ` ստեղծելով ձայնի մեջ իսկապես ընկղմվելու զգացողություն։ Այժմ հասանելի է առաջին և երկրորդ շարքերում։

SV SERENITY ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Մաքուր շքեղություն ՝ նուրբ շեշտադրումներով, որոնք ընդգծում են դրա բացառիկությունը:

SV INTREPID ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Դինամիկ։ Գաղտնի բնավորությամբ։

SV SIGNATURE SUITE 

Չորս նստատեղով «SV Signature Suite» տարբերակը երկար անվային բազայով մոդելներում ապահովում է ուղևորների համար անզուգական փորձառություն` համատեղելով անգերազանցելի հարմարավետությունն ու հեշտ օգտագործման ազատությունը։

RANGE ROVER SV ՇԱՐԺԻՉՆԵՐ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱՅՔ (ՄԻՆՉԵՎ)  

116KM*
Թեթև մարդատար ավտոմեքենաների փորձարկումների համաշխարհային ընթացակարգ (WLTP)։ Իրական պայմաններում ակնկալվող միջակայքը մինչև 94 կմ է)։**

CO2-Ի ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ (ՍԿՍԱԾ) 

63Q/KM*
Թեթև մարդատար ավտոմեքենաների փորձարկումների համաշխարհային ընթացակարգով (WLTP) համակցված։

ՀԱՆՐԱՅԻՆ ՎԱՅՐՈՒՄ ԼԻՑՔԱՎՈՐԵԼՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ (ՍԿՍԱԾ)

< 60ՐՈՊԵ***
Լիցքավորե՛ք 10-80 տոկոս մեկ ժամից պակաս ժամանակում՝ օգտագործելով հաստատուն հոսանքով 50 կՎտ հզորությամբ արագ լիցքավորիչ։

ՏՆԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ (ՍԿՍԱԾ)

< 5ԺԱՄ***
Լիցքավորե՛ք 0-100 տոկոս 5 ժամից պակաս ժամանակում՝ օգտագործելով փոփոխական հոսանքով 7կՎտ հզորությամբ արագ լիցքավորիչ։

PLUG-IN ELECTRIC HYBRID

Հասանելի է որպես ընդլայնված տիրույթով միացված էլեկտրական հիբրիդ (PHEV)։ «Ingenium» 160 կՎտ հզորությամբ 3,0 լիտրանոց 6-մխոցանի բենզինային շարժիչը համալրված է P460e կամ P550e տարբերակներով։r.


Մանրամասներ P460e շարժիչի մասին։

PLUG-IN ELECTRIC HYBRID

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ (ՄԻՆՉԵՎ)

261ԿՄ/Ժ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ (ՄԻՆՉԵՎ)

615PS  
452կՎտ

0-100 ԿՄ/Ժ

4,5ՎԱՅՐԿՅԱՆ

CO2-Ի ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ (ՍԿՍԱԾ) 

265Գ/ԿՄ*
Թեթև մարդատար ավտոմեքենաների փորձարկումների համաշխարհային ընթացակարգով (WLTP) համակցված։ 

SV PETROL V8

Վարման բացառիկ հմտությունների շնորհիվ անմիջական արձագանքման հնարավորությամբ օժտված 4,4 լիտրանոց փափուկ հիբրիդային V8 շարժիչն ունի 615 ձիաուժ (452 կՎտ) և 750 Նմ պտտող մոմենտ՝ «Range Rover Sv»-ն «Dynamic Launch» համակարգը միացված վիճակում 4,5 վայրկյանում արագացնելով 0-100 կմ/ժ։


Մանրամասներ P615 շարժիչի մասին։

SV PETROL V8

ՄԵՆՔ ԱՅՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ, ԻՍԿ ԴՈՒՔ՝ ԵԶԱԿԻ

Համագործակցե՛ք պատվերով «SV»-ի մեր հոգատար մասնագետների հետ՝ «Range Rover»-ի կատարելության ձեր տեսլականը ստեղծելու համար։

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ

New Range Rover First Edition

Տեխնիկական նկարագիր

Համեմատե՛ք մեր ամբողջ տեսականին կողք կողքի:
Range Rover

RANGE ROVER

Անզուգական կատարելություն և շքեղություն

*Թեթև մարդատար ավտոմեքենաների փորձարկումների համաշխարհային ընթացակարգով (WLTP) համակցված։ 
Ներկայացված թվերը պաշտոնական արտադրողի՝ ԵՄ օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ լիցքավորված մարտկոցով կատարված փորձարկումների արդյունքն են։ Ներկայացվում է միայն համեմատության նպատակով։ Իրական գործարկման մեջ թվերը կարող են տարբերվել։ CO2-ի, վառելիքի տնտեսման, էներգիայի սպառման և հեռավորության միջակայքի ցուցանիշերը կարող են տարբերվել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անվի տեղադրումը, տեղադրված աքսեսուարները, իրական երթուղին և մարտկոցի վիճակը։ Հեռավորության միջակայքի ցուցանիշերը հիմնված են ստանդարտացված երթուղում սերիական արտադրության մեքենայի վրա։

**Լրացուցիչ առանձնահատկությունները և աքսեսուարները հասանելի են հավելյալ վճարով։ Առկայությունը կարող է տարբերվել՝ կախված ավտոմեքենայի բնութագրերից (մոդելից և ուժային ագրեգատից), ինչպես նաև հարմարեցվելու նպատակով կարող է պահանջվել այլ առանձնահատկությունների ավելացում։ Լրացուցիչ մանրամասների համար դիմե՛ք ձեր տեղական մանրածախ վաճառողին կամ կարգավորե՛ք ձեր մեքենան առցանց։ 

***Լիցքավորման ժամանակը կախված կլինի բազմաթիվ գործոններից, ներառյալ, բայց չսահմանափակվելով` տարիքը, վիճակը, ջերմաստիճանը և մարտկոցի առկա լիցքավորումը, օգտագործվող սարքավորումները և լիցքավորման տևողությունը։

1Նստատեղի դիզայնը թարմացվել է ըստ 26 թվականի մոդելի՝ ներառելով մեկ վահանակով մեջքի հենարան։

223 դյույմ չափի անիվները հասանելի չեն PHEV շարժիչի հետ համատեղ։

3Կախված է գունային սխեմայի ընտրությունից։
4Միայն համատեղելի սմարթֆոնների համար։