«RANGE ROVER»

ՕՐԻԳԻՆԱԼ ՇՔԵՂ ԱՄԵՆԱԳՆԱՑ։
ԼԻՈՎԻՆ «RANGE ROVER»։ ԼԻՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ:
Բնօրինակ շքեղ ամենագնացը շարունակում է առաջնորդել օրինակով։ Սա երբևէ ստեղծված ամենացանկալի «Range Rover»-ն է։

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ (ՄԻՆՉԵՎ)

550 HP

P550e շարժիչի համար։

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՈԼՈՐՈՂ ՄՈՄԵՆՏ (ՄԻՆՉԵՎ)

800 Նմ

P550e շարժիչի համար։

ՆՍՏԱՏԵՂ (ՄԻՆՉԵՎ)

7

ԲԵՌՆԱՏԱՐԱԾՔ (ՄԻՆՉԵՎ)

1061 լիտր*

Բեռնատարածք 2-րդ շարքի հետևում, թաց։

առանձնահատկություններ

ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Նորարարական շասսիի տեխնոլոգիաները համակցվում են՝ առավելագույնս հանգիստ և հարմարավետ երթևեկություն ապահովելու համար՝ շնորհիվ բոլոր անիվների վրա ղեկային կառավարման, դինամիկայի։ Response Pro, հարմարվող դինամիկա, էլեկտրոնային օդային կախոց և Terrain Response 2։
ԱՎԵԼԻ ՄԱՔՈՒՐ ՍՐԱՀ

ԱՎԵԼԻ ՄԱՔՈՒՐ ՍՐԱՀ

PM2.5 ֆիլտրացիայով և nanoe X տեխնոլոգիայով Սրահի օդի մաքրման Pro համակարգը զգալիորեն նվազեցնում է սրահի օդում առկա հոտերը, մանրէները և ալերգենները։ CO2 կառավարման ծառայությունը անընդհատ վերահսկում է օդի որակի մակարդակը մեքենայի ներսում և դրսում։
ԱԿՏԻՎ ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

ԱԿՏԻՎ ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

Հաջորդ սերնդի ակտիվ ձայնամեկուսացում** վերացնում է անցանկալի աղմուկները, թրթռումները և շեղող գործոնները։ Մատակարարվում է աշխարհում առաջին անգամ տեղադրված գլխակալների բարձրախոսների միջոցով, որոնք ստեղծում են առանձին լուռ գոտիներ՝ գերազանցության հասցնելով սրահը։

ՄԻՇՏ ՕՐԻՆԱԿ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ

Ավելի քան 50 տարվա զարգացման փորձով առաջնորդվելով` «Range Rover»-ը մարմնավորում է գեղագիտական մի պերճանք, որի վրա չեն ազդում նորաձևությունը և թրենդներ։ Այն մշտապես հիմնված է անզուգական նրբագեղության և հափշտակիչ արդիականության սկզբունքների վրա, որոնք հնարավոր են դառնում նորագույն տեխնոլոգիաների օժանդակությամբ։

ԱԶԱ՛Տ ՆՍՏԵՔ, ՀԱՆԳՍՏԱՑԵ՛Ք, ԼԻՑՔԱՎՈՐՎԵ՛Ք

Առաջին դասի ճանապարհորդական փորձառություն բոլորի համար։

ԱՌԱՆՑ ՋԱՆՔԵՐԻ՝ ԱՄԵՆՈՒՐ, ԱՄԵՆ ՕՐ։

Վստահություն, որ կարող եք գնալ ցանկացած տեղ։ Ձեռքի տակ հասանելի առաջատար նորարարությունների միջոցով ինքնավստահ, հանդարտ և հարմարավետորեն բացահայտե՛ք այն վայրերը, որտեղ միայն «Range Rover»-ը կարող է ձեզ տանել։

ՆՈՐ ՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲԸ 

ՊՐՈԳՐԵՍԻՎ ՈՒԺ

«Range Rover»-ը շարունակում է առաջնորդել իր օրինակով՝ առաջարկելով շարժիչ համակարգերի ամենից նորարարական տեխնոլոգիաները։

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱՅՔ (ՄԻՆՉԵՎ)

600ԿՄ
Իրական պայմաններում գնահատված հեռավորության միջակայքը՝ 537 կմ։

0-100 ԿՄ/Ժ

4,5ՎԱՅՐԿՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՎԱՅՐՈՒՄ ԼԻՑՔԱՎՈՐԵԼՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ (ՍԿՍԱԾ)

22ՐՈՊԵ✝§
Լիցքավորե՛ք 10-ից 80 տոկոսով` օգտագործելով 350 կՎտ հզորությամբ արագ DC լիցքավորիչ։ Ավելացրե՛ք մինչև 220 կմ ընթացք ընդամենը 10 րոպեում։✝§

ՏՆԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ (ՍԿՍԱԾ)

7ժամ
Լիցքավորե՛ք 0-ից 100 տոկոսով` օգտագործելով փոփոխական հոսանքով 22 կՎտ հզորությամբ AC լիցքավորիչ (19 ժամում` օգտագործելով 7 կՎտ հզորությամբ AC լիցքավորիչ):

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ

Մարտկոցի շարժիչային բարդ համակարգը ապահովում է գրեթե անաղմուկ ընթացք սովորական հզորության և հնարավորությունների պայմաններում։


EV550 էլեկտրական շարժիչի մանրամասն ներկայացում։

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱՅՔ (ՄԻՆՉԵՎ)

116ԿՄ
Թեթև մարդատար ավտոմեքենաների փորձարկումների համաշխարհային ընթացակարգ (WLTP)։ Իրական պայմաններում գնահատված հեռավորության միջակայքը՝ 90 կմ։

CO2-Ի ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ` (ՍԿՍԱԾ)

63Գ/ԿՄ
Զրոյական արտանետումներ Էլեկտրամոբիլի ռեժիմում։
WLTP համակցված (մոդելի շարք)։

ՀԱՆՐԱՅԻՆ ՎԱՅՐՈՒՄ ԼԻՑՔԱՎՈՐԵԼՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ (ՍԿՍԱԾ)

40ՐՈՊԵ§
Լիցքավորե՛ք 10-80 տոկոսով մեկ ժամից պակաս ժամանակում՝ օգտագործելով հաստատուն հոսանքով 50 կՎտ հզորությամբ արագ լիցքավորիչ։

ՏՆԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

5ժամ§
Լիցքավորե՛ք 0-ից 100 տոկոս ընդամենը 5 ժամում՝ օգտագործելով փոփոխական հոսանքով 7 կՎտ հզորությամբ լիցքավորիչ։

ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԻԲՐԻԴ

Հասանելի է որպես ընդլայնված տիրույթով միացված էլեկտրական հիբրիդ (PHEV)։ P460e և P550e տարբերակները հագեցած են 3,0 լիտր ծավալով, 160 կՎտ էլեկտրական շարժիչով 6-մխոցանի «Ingenium» բենզինային շարժիչով։


Մանրամասներ P460e շարժիչի մասին։

ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԻԲՐԻԴ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ (ՄԻՆՉԵՎ)

261ԿՄ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ (ՄԻՆՉԵՎ)

537ՁԻԱՈՒԺ
395 կՎտ

0-100 կմ/ժ (ՍԿՍԱԾ)

4,8ՎԱՅՐԿՅԱՆ

CO2-Ի ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ` (ՍԿՍԱԾ)

260-274Գ/ԿՄ
Թեթև մարդատար ավտոմեքենաների փորձարկումների համաշխարհային ընթացակարգով (WLTP) համակցված (մոդելի շարք)։

«SV»-Ի ԲԵՆԶԻՆԱՅԻՆ V8 ՇԱՐԺԻՉ

Անզիջում հզորություն և կատարողականություն` փափուկ հիբրիդի տեխնոլոգիայով։ 4,4 լիտրանոց V8 շարժիչն ունի 530 ձիաուժ հզորություն (390 կվտ) և 750 Նմ պտտող մոմենտ և «Dynamic Launch» համակարգը միացված վիճակում կարող է ընդամենը 4,6 վայրկյանում «Range Rover»-ն արագացնել 0-ից 100 կմ/ժ։


Մանրամասներ P530 շարժիչի մասին։

«SV»-Ի ԲԵՆԶԻՆԱՅԻՆ V8 ՇԱՐԺԻՉ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ (ՄԻՆՉԵՎ)

234ԿՄ/Ժ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ (ՄԻՆՉԵՎ)

350ՁԻԱՈՒԺ
258kW

0-100 կմ/ժ (ՍԿՍԱԾ)

6,0ՎԱՅՐԿՅԱՆ

CO2-Ի ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ` (ՍԿՍԱԾ)

190-209Գ/ԿՄ
Թեթև մարդատար ավտոմեքենաների փորձարկումների համաշխարհային ընթացակարգով (WLTP) համակցված (մոդելի շարք)։

ԴԻԶԵԼԱՅԻՆ ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴ

«Range Rover»-ի փափուկ հիբրիդային շարժիչները հավաքում, պահեստավորում և վերաբաշխում են էներգիան, որը սովորաբար վատնվում է արագության նվազեցման ժամանակ։


Մանրամասներ D350 շարժիչի մասին։

ԴԻԶԵԼԱՅԻՆ ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴ

WESTMINSTER ՇԱՐՔ

Բրիտանական խորհրդանիշներից ոգեշնչված բրիտանական խորհրդանիշ։ Westminster շարքը մարմնավորում է Range Rover-ի ժառանգությունըօրինակ ծառայելով, դիզայնի տարրերով և անժամանակյա նրբագեղությամբ ոգեշնչված Լոնդոնի սրտից։

Անհատականացրեք ձեր Range Rover-ը

Ընտրե՛ք տարբեր մոդելներից մեկը և այն ձե՛րը դարձրեք։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

ՊԱՏՎԵՐՈՎ «RANGE ROVER»

Bespoke-ի միջոցով ստեղծեք ձեր յուրահատուկ Range Rover-ը։
ԲԱՑԱՀԱՅՏԵԼ


Ներկայացված թվերը հանդիսանում են պաշտոնական արտադրողի փորձարկումների արդյունք՝ համաձայն ԵՄ օրենսդրության ՝ լիովին լիցքավորված մարտկոցով: Միայն համեմատության համար։ Փաստացի թվերը կարող են տարբերվել: CO2, վառելիքի խնայողության, էներգիայի սպառման և հեռահարության ցուցանիշները կարող են տարբեր լինել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անիվի տեղադրումը և աքսեսուարների առկայությունը, իրական երթուղին և մարտկոցի վիճակը: Հեռահարության թվերը հիմնված են ստանդարտացված երթուղով սերիական արտադրության մեքենայի վրա:


**Լրացուցիչ առանձնահատկությունները և աքսեսուարները հասանելի են հավելյալ վճարով։ Առկայությունը կարող է տարբերվել՝ կախված ավտոմեքենայի բնութագրերից (մոդելից և ուժային ագրեգատից), ինչպես նաև հարմարեցվելու նպատակով կարող է պահանջվել այլ առանձնահատկությունների ավելացում։ Լրացուցիչ մանրամասների համար դիմե՛ք ձեր տեղական մանրածախ վաճառողին կամ կարգավորե՛ք ձեր մեքենան առցանց։



***Լիցքավորման ժամանակը տարբերվում է՝ կախված բազմաթիվ գործոններից, ներառյալ, բայց չսահմանափակվելով մարտկոցի տարիքը, վիճակը, ջերմաստիճանը և առկա լիցքավորումը; օգտագործված սարքավորումները և լիցքավորման տևողությունը:


1«Pivi Pro»-ի առանձնահատկությունները, տարբերակները և դրանց հասանելիությունը կախված են շուկայից․ տեղական շուկայում հասանելիության և ամբողջական պայմաններին ծանոթանալու համար դիմե՛ք ձեզ սպասարկող ներկայացուցչին։ Որոշ առանձնահատկություններ պահանջում են որոշակի sim քարտ՝ տվյալների համապատասխան պայմանագրով, որը կպահանջի հետագա բաժանորդագրություն ձեզ սպասարկող ներկայացուցչի առաջարկած նախնական ժամկետից հետո։ Բջջային ցանցի միացումը չի կարող երաշխավորվել բոլոր վայրերում:


2The PM2.5 filtration and NanoeTM-ը X technology may significantly reduce odours, bacteria, pathogens and allergens, when used as directed.


3Կառավարման համակարգերը հասանելի են վարորդի, առջևի ուղևորի և երկրորդ շարքի արտաքին նստատեղերի ուղևորների համար։


4«ClearSight» վարի տեսարանի էկրանի պատկերը կախված է 360 աստիճանով նկարահանող տեսախցիկից։ Պատկերն ուղիղ չի հեռարձակվում։ Ստուգե՛ք շրջակայքի անվտանգությունը։ Կամընտրական առանձնահատկություն։ Ենթակա է կարգավորման ըստ տեղական կանոնակարգերի։


5Կամընտրական առանձնահատկություն։ Ենթակա է կարգավորման ըստ տեղական կանոնակարգերի։ Եթե երկֆոկալ կամ բազմաֆոկալ ոսպնյակներ կրողները չկարողանան հեշտությամբ կարգավորել ֆոկուսը «ClearSight» հետևի տեսադաշտի թվային պատկերի վրա, ապա ամեն պահի կարող են վերադառնալ հետահայաց հայելու ռեժիմին։


6Ստանդարտ անվային բազայի հետադարձի տրամագիծը 10,95 մ է, երկար անվային բազայի հետադարձի տրամագիծը` 11,54 մ։


7Միայն համատեղելի սմարթֆոններ։ Կախված է երրորդ կողմի մատակարարների հարթակների և բջջային ցանցի ազդանշանի հասանելիությունից շուկայում։


Խնդրում ենք նկատի ունենալ, որ կոմպլեկտի այլընտրանքային մակարդակներ ընտրելիս ստանդարտ առանձնահատկությունները կարող են փոփոխվել։ Ստանդարտ առանձնահատկությունները կարող են նաև տարբերվել՝ կախված շարժիչի տարբերակից և փոխանցման տուփից։


Կամընտրական առանձնահատկությունները և դրանց առկայությունը կարող են տարբերվել՝ կախված ավտոմեքենայի բնութագրերից (մոդելից և ուժային ագրեգատից), ինչպես նաև հարմարեցվելու նպատակով կարող է պահանջվել այլ առանձնահատկությունների ավելացում։ Լրացուցիչ մանրամասների համար դիմե՛ք ձեր տեղական ներկայացուցչին կամ կարգավորե՛ք ձեր մեքենան առցանց։


Վարորդները պետք է օգտագործեն մեքենայի հիմնական ներառված առանձնահատկությունները միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է։ Վարորդները պետք է ապահովեն մեքենայի բացարձակ վերահսկողության մշտական պահպանումը։


«Meridian»TM-ը «Meridian Audio Ltd.»-ի գրանցված ապրանքային նշանն է։