LAND ROVER ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ

Land Rover տարբերանշանը կրող յուրաքանչյուր ավտոմեքենա, նախագծված է աշխարհի ամենադժվար տեղանքներով առանց դժվարությունների երթևեկելու համար: Սա նշանակում է, որ մեր ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ծրագիրը պետք է անի առավելագույնը համոզվելու համար, որ մեր բոլոր ավտոմեքենաները կշարունակեն դիմակայել մարտահրավերներին, անկախ նրանից, թե ինչպիսինն են դրանք:

Land Rover-ի ձեր ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ավտոմեքենան այնքան անթերի վիՃակում է, որքան կարող եք ակնկալել: Որպեսզի համոզվեք, որ մանրածախ վաճառողը հանձնում է ձեզ այն հնարավոր լավագույն վիճակում, գործում է ՎԱՎԵՐԱՑՎԱԾ լինելու խոստում հաճախորդին: Սա ձեզ բացարձակ հանգստություն է ներշնչում և երաշխավորում է, որ ձեր ավտոմեքենան կապահովի հնարավորինս հարմարավետ և որակյալ երթևեկություն:

LAND ROVER ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ LAND ROVER-Ի ԵՐԱՇԽԻՔ

Նախագծված է հատուկ այն Land Rover-ների համար, որոնք հինգ տարեկանից պակաս են և գնման պահին 145,000 կմ-ից պակաս են անցել: Ցանկացած պահանջվող աշխատանք, կատարվում է միայն մեր վերապատրաստված տեխնիկների կողմից: Ոչ ավել, ոչ պակաս: Բողոք ներկայացնելու սահմանափակումներ չկան՝ մինչև ավտոմեքենայի գնման գինը, և Երաշխիքը գործում է առնվազն երկու տարի: Սա հասանելի է միայն Land Rover-ի լիազորված մանրածախ վաճառողի միջոցով:

Ամենաքիչը 2 տարի, 24/7 շարժական ավտոտեխսպասարկում

Land Rover Assistance-ը ստեղծվել է ձեզ լիարժեք վստահություն ներշնչելու և ապահովելու անխափան սպասարկում,եթե երբևէ կարիքն ունենաք: Այն հոգում է բոլոր հնարավոր դեպքերի համար. սկսած վթարից կամ դժբախտ պատահարից, մինչև այնպիսի թեթև արտակարգ իրավիճակներ, ինչպիսիք են ակի ծակվելը կամ բանալիների կորուստը: Ձեր ավտոմեքենան ապահովագրված կլինի երաշխիքային ժամկետի ողջ ընթացքում և կաշխատի տարվա մեջ ամեն օր, օրը 24 ժամ: Եվ վստահ եղեք, որ եթե ձեզ հարկավոր լինի մեխանիկ,որ կմոտենա տուն, հետագա ճանապարհորդությունների կազմակերպում, ավտոմեքենայի վարձույթ, ավտոմեքենայի վերաառաքում կամ տեղավորում, դրանք բոլորը ներառված են:

165 ԲԱԶՄԱԿԵՏԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ

Գոյություն ունի 165 ստուգման գործընթացների ստուգաթերթ, որը պետք է մանրակրկտորեն հետևել: Սա երաշխավորում է, որ ձեր ավտոմեքենան գտնվում է բարենպաստ էլեկտրական և մեխանիկական վիճակում, իսկ թափքը՝ գերազանց վիճակում է:Մեր տեխնիկները կատարում են այս ստուգումները առավելագույն մանրակրկտությամբ՝ օգտագործելով ամենավերջին տեխնոլոգիաները, գործիքները և դիագնոստիկ սարքավորումները: Նախքան ավտոմեքենայի Land Rover տեխնիկի կողմից անձամբ ստորագրվելը կատարվում է ներկանյութի, ինտերիերի զննություն, շարժիչի ամբողջական պատրաստում, ճանապարհային փորձարկում և վերջնական ստուգում: Բոլոր տրանսպորտային միջոցները պետք է անցնեն բոլոր 165 ստուգումները, որպեսզի դառնան Land Rover-ի կողմից ՎԱՎԵՐԱՑՎԱԾ:

ՄԵՐ ՏԵԽՆԻԿՆԵՐԸ

Անձի որոշակի տեսակ է պահանջվում պրոֆեսիոնալիզմի, հմտության և մանրուքների վրա ուշադրություն դարձնելու համար, որը մենք ակնկալում ենք: Վերանորոգման ցանկացած աշխատանք կիրականացվի Land Rover-ի վերապատրաստված տեխնիկների կողմից՝ հատուկ գործիքների, դիագնոստիկ սարքավորումների և Land Rover-ի օրիգինալ մասերի օգտագործմամբ: Մենք միշտ աշխատում ենք ամենախստապահանջ չափանիշներով, այդ իսկ պատճառով միայն մեր կողմից ՎԱՎԵՐԱՑՎԱԾ մանրածախ առևտրով զբաղվողները պիտի ստանձնեն աշխատանքը:

ՎԿԱՅԱԳՐՎԱԾ ՎԱԶՔ և ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Բոլոր վավերացված տրանսպորտային միջոցները ունեն սերտիֆիկացված վազքի և սեփականության պատմության երաշխավորելու, որ ավտոմեքենան չունի չմարված ֆինանսական միջոցներ, և որ այն չի գողացվել կամ դուրս գրվել: Սա երաշխավորում է, որ դուք ապահով կտրեք-անցնեք տարածություններ ՝ իմանալով, որ Ձեր նոր վավերացված Land Rover-ն ունի ամբողջական պատմություն և ապահովում է այն, ինչ ակնկալում եք նրանից:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

Տրանսպորտային միջոցներն անցնում են ճանապարհային փորձարկում, որի ընթացքում մեր տեխնիկները փորձում են գնահատել յուրաքանչյուր ավտոմեքենայի եզակի կատարողական հատկանիշները: Օրինակ, կախոցը, թրթռումը, արգելակման համակարգերը, շարժիչի աշխատանքը, փոխանցման տուփը և ինը այլ հատուկ ոլորտներ վերահսկվում են՝ ապահովելու ավտոմեքենայի օպտիմալ աշխատանքը: Նման մանրակրկիտ փորձարկումներ կատարելով՝ ձեր ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ավտոմեքենայի որակը երաշխավորվում է:

ԱՌԱՆՁԻՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ

Որպեսզի համապատասխանենք որակի բարձր չափանիշներին, որ սահմանել ենք մեզ և մեր մանրածախ վաճառողների համար, իրականացվում է մեր սպասարկման, սարքավորումների և անձնակազմի առանձին ստուգում: Սա ընդգրկում է ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ծրագրի բոլոր ասպեկտները հաճախորդի տեսանկյունից՝ սարքավորումներից մինչև ավտոմեքենաներ: Անկողմնակալ կառույցի միջոցով մեր չափանիշները ստուգելով՝ մենք կարող ենք հասնել «Սպասելիքները գերազանցել»-ու մեր գաղափարախոսությանը: