




Ավելի քան 50 տարվա զարգացման փորձով առաջնորդվելով` «Range Rover»-ը մարմնավորում է գեղագիտական մի պերճանք, որի վրա չեն ազդում նորաձևությունը և թրենդներ։ Այն մշտապես հիմնված է անզուգական նրբագեղության և հափշտակիչ արդիականության սկզբունքների վրա, որոնք հնարավոր են դառնում նորագույն տեխնոլոգիաների օժանդակությամբ։


Առաջին դասի ճանապարհորդական փորձառություն բոլորի համար։
Ամենուր գնալու հնարավորությունդ գիտակցելու լուռ ուժը։ Ձեռքի տակ հասանելի առաջատար նորարարությունների միջոցով ինքնավստահ, հանդարտ և հարմարավետորեն բացահայտե՛ք այն վայրերը, որտեղ միայն «Range Rover»-ը կարող է ձեզ տանել։
Ամբողջովին «Range Rover»։ Ամբողջովին էլեկտրական։
Օրիգինալ շքեղ ամենագնաց, որն օրինակ է ծառայում շարժիչ ուժի ամենից առաջադեմ տեխնոլոգիաներով։
Ընտրե՛ք տարբեր մոդելներից մեկը և այն ձե՛րը դարձրեք։
Գույների, անիվների և տանիքի տարբերակների հարուստ տեսականի։ Հատուկ մշակված փաթեթներ։ Կատարյալ համադրված աքսեսուարներ։ Երբ ասում ենք, որ սա հենց ձեր «Range Rover»-ն է, չենք չափազանցնում։
*Տե՛ս Թեթև մարդատար ավտոմեքենաների փորձարկումների համաշխարհային ընթացակարգը (WLTP)
Ներկայացված թվերը պաշտոնական արտադրողի՝ ԵՄ օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ լիցքավորված մարտկոցով կատարված փորձարկումների արդյունքն են։ Ներկայացվում է միայն համեմատության նպատակով։ Իրական գործարկման մեջ թվերը կարող են տարբերվել։ CO2-ի, վառելիքի տնտեսման, էներգիայի սպառման և հեռավորության միջակայքի ցուցանիշերը կարող են տարբերվել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անվի տեղադրումը, տեղադրված աքսեսուարները, իրական երթուղին և մարտկոցի վիճակը։ Հեռավորության միջակայքի ցուցանիշերը հիմնված են ստանդարտացված երթուղում սերիական արտադրության մեքենայի վրա։
**Լրացուցիչ առանձնահատկությունները և աքսեսուարները հասանելի են հավելյալ վճարով։ Առկայությունը կարող է տարբերվել՝ կախված ավտոմեքենայի բնութագրերից (մոդելից և ուժային ագրեգատից), ինչպես նաև հարմարեցվելու նպատակով կարող է պահանջվել այլ առանձնահատկությունների ավելացում։ Լրացուցիչ մանրամասների համար դիմե՛ք ձեր տեղական մանրածախ վաճառողին կամ կարգավորե՛ք ձեր մեքենան առցանց։
***Լիցքավորման ժամանակը կախված է բազմաթիվ գործոններից՝ առանց սահմանափակվելու ներառելով տարիքը, վիճակը, ջերմաստիճանը և մարտկոցի առկա լիցքավորումը, օգտագործվող սարքավորումները և լիցքավորման տևողությունը։
1«Pivi Pro»-ի առանձնահատկությունները, տարբերակները և դրանց հասանելիությունը կախված են շուկայից․ տեղական շուկայում հասանելիության և ամբողջական պայմաններին ծանոթանալու համար դիմե՛ք ձեր մանրածախ վաճառողին։ Որոշ առանձնահատկություններ պահանջում են համապատասխան sim քարտ՝ տվյալների համապատասխան պայմանագրով, որը կպահանջի հետագա բաժանորդագրություն ձեր մանրածախ վաճառողի կողմից առաջարկված նախնական ժամկետից հետո։ Բջջային ցանցի միացումը չի կարող երաշխավորվել բոլոր վայրերում:
2Երբ օգտագործվում է ըստ ցուցումների։ SARS-CoV-2-ը վարակի անունն է, որը դասվում է կորոնավիրուսների շարքին։ Covid-19-ը վարակի առաջացրած հիվանդության անունն է։ «Texcell»-ի 2020 թ․ հետազոտություն, որն իրականացվել է «Panasonic»-ի համար և որի արդյունքները տրամադրվել են «Panasonic»-ի կողմից։
3Կառավարման համակարգերը հասանելի են վարորդի, առջևի ուղևորի և երկրորդ շարքի արտաքին նստատեղերի ուղևորների համար։
4«ClearSight» վարի տեսարանի էկրանի պատկերը կախված է շրջանաձև նկարահանող եռաչափ (360) տեսախցիկից։ Պատկերն ուղիղ չի հեռարձակվում։ Ստուգե՛ք շրջակայքի անվտանգությունը։ Կամընտրական առանձնահատկություն։ Ենթակա է կարգավորման ըստ տեղական կանոնակարգերի։
5Ստանդարտ անվային բազայի հետադարձի տրամագիծը 10,95 մ է, երկար անվային բազայի հետադարձի տրամագիծը` 11,54 մ։
6Ջրում ընկղմվելուց առաջ մի՛շտ ստուգեք երթուղին և ելքը։
713/06/2025-ի դրությամբ մոտ դասի մրցակիցների հետ համեմատելիս։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ կոմպլեկտի այլընտրանքային մակարդակներ ընտրելիս ստանդարտ առանձնահատկությունները կարող են փոփոխվել։ Ստանդարտ առանձնահատկությունները կարող են նաև տարբերվել՝ կախված շարժիչի տարբերակից և փոխանցման տուփից։
Կամընտրական առանձնահատկությունները և դրանց առկայությունը կարող են տարբերվել՝ կախված ավտոմեքենայի բնութագրերից (մոդելից և ուժային ագրեգատից), ինչպես նաև հարմարեցվելու նպատակով կարող է պահանջվել այլ առանձնահատկությունների ավելացում։ Լրացուցիչ մանրամասների համար դիմե՛ք ձեր տեղական մանրածախ վաճառողին կամ կարգավորե՛ք ձեր մեքենան առցանց։
Վարորդները պետք է օգտագործեն մեքենայի հիմնական ներառված առանձնահատկությունները միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է։ Վարորդները պետք է ապահովեն մեքենայի բացարձակ վերահսկողության մշտական պահպանումը։
«Meridian»TM-ը «Meridian Audio Ltd.»-ի գրանցված ապրանքային նշանն է։